ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀ և ԼՂՀ դպրոցականները պայքարում են չեմպիոնական գավաթի համար

ՀՀ և ԼՂՀ դպրոցականները պայքարում են չեմպիոնական գավաթի համար
26.05.2014 | 16:11

DASARAN.am կրթական ծրագրիրը ծառայում է նաև սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը, որն իրականցվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Այս տարվա մրցաշարին իրենց դպրոցի լավագույն մարզիկներին են հայտագրել ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցներ, ինչը կազմում է մրցաշարի տարիքային պահանջները բավարարող՝ 6-9-րդ դասարանցի աշակերտներ ունեցող դպրոցների շուրջ 40 տոկոսը: Այս բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները մեծապես հետաքրքրված են սպորտային միջոցառումներով, մասնավորապես՝ ֆուտբոլով:
Ուշագրավն այն է, որ թիմերը ձևավորված են համատեղ՝ տղաներից և աղջիկներից. թերևս սա կարելի է համարել միակ ֆուտբոլային մրցաշարը, որտեղ տղաներն ու աղջիկները համախմբվել են նույն թիմի շրջանակներում:
Ծրագրի շարունակականությունը միանշանակ կնպաստի տարեցտարի ավելի մեծ քանակությամբ աշակերտների ներգրավածությանը սպորտային միջոցառումներում: Իսկ այս տարվա մրցաշարն իսկական նվեր է ֆուտբոլասեր մեր դպրոցականների համար 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին ընդառաջ:
«Կոկա-Կոլա» ընկերությունն ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին «Կոկա-Կոլա» համակարգն աջակցում է ավելի քան 100 երկրներում, հավատացած լինելով, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը:

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ